Moody's բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

01.07.2024 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Յունիբանկի
Moody's Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը եւ սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:
 
Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի եւ շահութաբերության ցուցանիշների  բարելավմամբ:  
 
Moody's գործակալությունը նաեւ հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) եւ ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային եւ արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP եւ Կոնտրագենտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները:  
Դիտում՝ 8105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW