Վրաստանի եւ ԱՄԷ տնտեսական հարաբերություններում «նոր կարեւոր փուլ» է սկսվում
01.07.2024 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ agenda.ge

Վրաստանը ԱՄԷ կարտահանի տավարի եւ գառան միս, մեղր, ընկույզներ, հանքային ջուր, մրգերի եւ բանջարեղենի պահածոներ, զովացուցիչ ըմպելիքներ, ազոտական պարարտանյութեր, տեքստիլ արտադրանք եւ այլ ապրանքներ։
Ըստ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեի, համաձայնագրի ուժի մեջ մտնելը «նոր կարեւոր փուլ» է բացում երկու երկրների հարաբերություններում։
«Վրաստանի համար սա առաջին նման համաձայնագիրն է Ծոցի պետության հետ։ Վրաստանի գրավչությունը մեծանում է, քանի որ մեր երկիրը ազատ առեւտրի համաձայնագիր ունի երկու խոշոր տնտեսությունների՝ Եվրամիության եւ Չինաստանի հետ: Վրաստանի այս ռազմավարական առավելությունը թույլ է տալիս արաբական ընկերություններին օգտվել ներդրումային հնարավորություններից եւ մուտք ունենալ դեպի այդ շուկաներ»,- ասել է Արվելաձեն։
2023 թվականին Վրաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով, այդ թվում՝ վրացական արտահանումն աճել է 73%-ով։ ԱՄԷ-ից Վրաստան ներգրավված ներդրումների ծավալն աճել է 29%-ով։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: