2023 թվականն ԱրարատԲանկն ամփոփել է բարձր ցուցանիշներով

26.06.2024 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #տարեկան ժողով
ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանն ասել է, որ 2023թ․-ին ԱրարատԲանկը բարձր ցուցանիշներով է ամփոփել ֆինանսական տարին՝ հաղթահարելով ընթացիկ մարտահրավերները, այդ թվում՝ ներելով պատերազմի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները եւ իրականացնելով նաեւ աջակցության տարաբնույթ ծրագրեր։

Այս մասին նա հայտարարել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի ունեցած ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին։

Նրա խոսքով՝ 2023թ․-ի տարեկան արդյունքներով բանկի ակտիվները կազմել են  403,497 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։ Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։

2023թ.-ի ավարտին բանկի պարտավորությունները կազմել են 344,192 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 12.8%-ով կամ 39,161 մլն ՀՀ դրամով։ Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 111,832 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 32.5%-ը։ Ընդ որում միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները տարվա ընթացքում աճել են 34.3%-ով։

2023թ.-ին բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 49.7%-ը, նախորդ տարվա 46.6%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է ֆիզիկական անձանց վարկերի տեսակարար կշիռը 1.2%-ով եւ կազմել 48.5%։

2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակում շարունակել է իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ: 2023թ.-ի վերջի դրությամբ բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը կազմել է 54,086 մլն ՀՀ դրամ՝ 2022թ.-ի համեմատ աճելով 5.0%-ով կամ 2,628 մլն ՀՀ դրամով։

«Ամփոփելով խոսքս՝ պետք է նշեմ, որ 2023թ.-ին, չնայած բազմաթիվ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ԱրարատԲանկը շարունակեց կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի եւ եկամուտների աճ, ինչպես նաեւ ընդլայնելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը

Բանկից հայտնել են, որ երկրորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացվում են նաեւ ոչ ֆինանսական ցուցանիշները՝ սոցիալական ծրագրերը։

2023 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվել է 11 սոցիալական ծրագիր՝ վերհանելով, հասցեագրելով եւ լուծելով կրթական, առողջապահական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրներ։ Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամ։
Դիտում՝ 5769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW