Յունիբանկը, որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին: Բանկից հայտնել են, որ համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին եւ ոլորտի կատարելագործմանը: Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։ «Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն գնահատել է սարքավորումների եւ տեխնիկայի վարձակալելու առավելությունները: Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու եւ հետագա զարգացմանը նպաստելու համար», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը եւ լիզինգի տրամադրման փորձը կարեւոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։«Լիզինգատուների Ասոցիացիան կարեւոր դեր ունի լիզինգի ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ անդամները հնարավորություն ունեն քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակել լավագույն փորձը եւ առաջարկել բարելավումներ լիզինգի ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1026