Evocabank-ը 20 մլն դրամ է տրամադրել աղետից տուժած բնակիչներին

24.06.2024 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #աղետի գոտի
Evocabank-ն աջակցել է Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակավայրերի վերականգնմանը:

Մայիսի 26-ի Լոռու եւ Տավուշի մարզերում հորդառատ անձրեւներից հետո առաջացել էին հեղեղումներ, որոնց հետեւանքով տուժել էին մի շարք բնակավայրեր: Տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի:

Աղետի հետեւանքները վերացնելու համար Evocabank-ը նվիրաբերել է 20 մլն դրամ` ջրհեղեղից տուժած անհատներին եւ ընտանիքներին օգնություն ցուցաբերելու եւ բնակավայրերին պատճառված վնասների վերականգնման նպատակով։

«Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին եւ հասարակական նախաձեռնություններին, որն էլ հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն մասը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW