Ակբա Ֆեդերացիան եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:Ծրագրի շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում եւ հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։Մրցույթին կարող են մասնակցել հետեւյալ հյուրանոցներն ու հյուրատները. - գտնվում են գյուղական վայրում,- պատկանում եւ կառավարվում են տեղի բնակիչների կողմից,- ունեն առնվազն 5 սենյակ,- ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝ - 3 000 000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական), - 2 000 000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),- 1 000 000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական): Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչեւ օգոստոսի 1-ը։Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։Հարցերի դեպքում զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա եւս 2 մրցույթ։Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Tweet Դիտում՝ 1666