«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

21.06.2024 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #«Ապառիկը տեղում»
Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝ թվային լուծում։

Ապառիկ գնումներ իրականացնելու համար այլեւս պարտադիր չէ վաճառակետերի աշխատակիցների ներգրավվածությունը վարկային սահմանաչափի հաստատման, անձնական տվյալների մշակման եւ այլ գործընթացների համար։

Բավական է միայն վաճառակետում հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու ցանկության մասին, եւ հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով՝ հաճախորդի սմարթֆոնի միջոցով։

Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն նախքան վաճառակետ այցելելը, InecoMobile հավելվածում կամ www.sprintonline.am հարթակում ստուգելու եւ  ակտիվացնելու իրենց վարկային սահմանաչափը, ինչի արդյունքում վաճառակետում ապառիկի ձեւակերպման գործընթացը կտեւի ընդամենը 1-2 րոպե։

«Ինեկոբանկը, կանգնած լինելով ապառիկ գնումների ֆինանսավորման մշակույթի ակունքներում, իսկ այսօր արդեն հանդես գալով որպես առաջատար թվային բանկ, իր հաճախորդներին է առաջարկում բոլորովին նոր փորձառություն՝ դասական դարձած «Ապառիկը տեղում» ծառայությունը տեղափոխելով նրանց սմարթֆոններ: Մեր թվային նորարարությունների նպատակն է խնայել հաճախորդների ժամանակը եւ մեր ծառայությունները հարմարեցնել յուրաքանչյուրի կենսակերպին ու պահանջմունքներին»,- ասել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը։

Ապառիկ գնումներ կատարելու այս հնարավորությունից կարող են օգտվել նաեւ Ինեկոբանկի ծառայություններից երբեւէ չօգտված անձինք։ Առաջին անգամ սահմանաչափ ակտիվացնելիս սմարթֆոնի միջոցով կիրականացվի բիոմետրիկ նույնականացում։  

InecoMobile հավելվածում եւ www.sprintonline.am հարթակում գրանցվելիս հաճախորդները, ապառիկից բացի, կարող են ստուգել եւ օգտագործել այլ վարկատեսակներ եւս՝ կանխիկ վարկ անմիջապես քարտին, վարկային գիծ, գործող վարկերի վերաֆինանսավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկ եւ ավելին:

Ինեկոբանկի բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացված են  պաշտոնական կայքէջում։
Դիտում՝ 3182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW