Եվս 500 արցախցի կօգտվի կարճ ուսուցման դասընթացի եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից

20.06.2024 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի #կարճ ուսուցում #աշխատանք
Արցախից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում կընդգրկվի եւս 500 շահառու:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Ծրագրի իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 273,613.7 հազար դրամ, այն կիրականացվի 3 ուղղությամբ՝ ուսուցում եւ աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում եւ աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում եւ աշխատանքի տեղավորում։

Աջակցության 1-ին ուղղության դեպքում նախատեսվում է մինչեւ 6 ամիս տեւողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով հատկացվում է՝     ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը եւ օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Աջակցության 2-րդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի եւ աշխատողի միջեւ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում եւ, մասնավորապես, առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը եւ օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

3-րդ ուղղության դեպքում նախատեսվում է մինչեւ 6 ամիս տեւողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով նախատեսվում է, մասնավորապես՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել` ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:
Դիտում՝ 1206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW