Ֆասթ Բանկի աջակցությամբ եւ «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար: «Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Բալետը վերականգնվել է Ազնավուրի հոբելյանական տարում եւ համալրել նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի եւ բեմական հագուստի յուրահատուկ ձեւավորմամբ: «Շատ կարեւոր է մասնավոր սեկտորի աջակցությունը, որովհետեւ հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով: Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», - ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ «Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1665