ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը մի քանի օրով կդադարեցվի

20.06.2024 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ռեեստր
Հունիսի 21-ի ժամը 16:00-ից հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով կդադարեցվի Հայաստանի կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

ԿԲ-ից հայտնել են, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը: Չի աշխատի նաեւ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը:
Դիտում՝ 2082

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW