Ընկերությունները մատչելի միջոցների կարիք ունեն՝ արտաքին շուկաներում մրցունակ լինելու համար
19.06.2024 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /


Այդ մասին նա ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) եւ ՀԲ համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան ասել է, որ 2020 թվականին հանձնաժողովը պետական օժանդակությունների կարգավորման նոր փուլ հաղթահարեց, իսկ 2019 թվականից սկսած առաջին անգամ սկսեց հետեւել պետական մարմինների գործողություններին: Արդյունքում՝ արդեն առկա է 19 ավարտված վարույթ` ընդդեմ պետական մարմինների:
«Սա կարեւոր ազդակ է բիզնեսին, որ հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, պաշտպանում է բիզնեսին նաեւ պետությունից՝ միջամտելով այն դեպքերում, երբ օժանդակությունների տրամադրումը կամ որեւէ այլ որոշում կամ գործողություն կարող է շուկայում ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ»,- նշել է ՄՊՀ նախագահը:
«Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական եւ ծառայություններ մատուցող ընկերությունները դեռեւս արձանագրում են աճի խոչընդոտներ՝ կապված ֆինանսների, մրցակցության եւ մարդկային կապիտալի հետ: Ինչ վերաբերում է արտահանման շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը՝ ընկերությունները պահանջում են բարձրորակ եւ մատչելի միջոցների հասանելիություն»,- ասել է Կարոլին Գեգինատը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: