AMX-ը հյուրընկալել է ամենամյա ԵՖԲՄ OnSite ուսուցման ծրագիրը
18.06.2024 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /


Ծրագիրը նախատեսված է ԵՖԲՄ անդամ բորսաների եւ դեպոզիտարիաների ներկայացուցիչների համար։ Նպատակն է նպաստել նոր համագործակցությունների ստեղծմանը, փորձի փոխանակմանը եւ նոր գիտելիքների ձեռքբերմանը։
Ուսուցման 3 օրվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի առաջատար մասնագետները կիսվել են իրենց տարիների փորձով, նորարարական ծրագրերով եւ ապագա նախագծերով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել ներկայացնել իր երկրի փորձը, համեմատել գործընթացները հայաստանյան փորձի հետ։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասել է, որ սա հիանալի հնարավորություն է տարբեր բորսաներից մասնագետների միմյանց շուրջ հավաքելու եւ միմյանց աշխատանքին ավելի խորքային ծանոթանալու համար։
«Մասնագետների մշտապես միմյանց հետ շփվելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը կարեւոր եմ համարում, եւ մշտապես աջակցում ենք թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում մեր մասնագետների վերապատրաստումներին»,- ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը։
Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ ծրագրին մասնակցել է 17 պատվիրակ ԵՖԲՄ անդամ 11 ընկերությունից՝ Իրանի, Մակեդոնիայի, Օմանի, Ղազախստանի, Հունաստանի, Հորդանանի եւ Ուզբեկստանի բորսաներից եւ դեպոզիտարիաներից։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: