Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի աջակցություն է տրամադրել ջրհեղեղից տուժածներին

18.06.2024 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ջրհեղեղից տուժած
Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի օգնություն է հատկացրել Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետեւանքներից տուժած բնակիչներին:

Բանկից հայտնել են, որ նվիրաբերված միջոցները փոխանցվել են աղետից տուժածներին աջակցելու նպատակով Ֆինանսների նախարարությունում բացված գանձապետական հաշվին:

 «Հայէկոնոմբանկը մշտապես պատրաստ է իր ակտիվ մասնակցությունն ունենալ երկրի սոցիալական կյանքում, կանգնել իր պետության եւ հայրենակիցների կողքին` հատկապես նման ծանր եւ դժվարին պահերին: Հուսով ենք, որ օգնությունը կնպաստի տուժածների բարեկեցության արագ վերականգնմանը»,- նշել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Դիտում՝ 1328

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW