Փոփոխություններ են կատարվել «Ագրինֆո» ծրագրում, որի շրջանակում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ դեպի ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից):Համապատասխան հավաստագիր ստացած ընկերությունների ցանկը կփոխանցվի Եվրոպական հանձնաժողով եւ կհրապարակվի «TRACES» համակարգում, որը հասանելի է հետեւյալ հղմամբ: Նոյեմբերի 29-ից միայն նշված կայքում հրապարակված ընկերությունները կկարողանան շարունակել մեղրի արտահանումը։ Լրացուցիչ մանրամասները հասանելի են «AGRINFO» զեկույցում, որը հասանելի է այստեղ: «ԵՄ մեղր արտահանող երկրները պետք է տրամադրեն երաշխիքներ, որ մարդկանց օգտագործման համար նախատեսված որոշ հակամանրէային նյութեր չեն օգտագործվում մեղր արտադրող մեղուներին սնուցելու համար: Երաշխիքները պետք է տրամադրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի Հայաստանն ընդգրկվի 2026 թվականի սեպտեմբերի 3-ից հետո արտահանումը շարունակելու իրավունք ունեցող երրորդ երկրների ցանկում: Երաշխիքների մասին պաշտոնական վկայագրերը պետք է օգտագործվեն 2024 թվականի սեպտեմբերի 3-ից, նույնիսկ եթե վերջիններս գործողության ժամկետը դադարելու է մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 3-ը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1628