Վահան Քերոբյան. «Քրեական գործը մտացածին է եւ այլ նպատակներ է հետապնդում»

17.06.2024 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այսօր սպառվել է իր քառամսյա տնային կալանքի ժամկետը։

«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին եւ իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու եւ այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձեւավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական եւ ծառայողական շահն է ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Առանձնակի ցավով ուզում եմ նշել էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքը հայտնել Անիին, եւ հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին եւ դուստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։

Ես, իհարկե, կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռեւս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ», - գրել է Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում:
Դիտում՝ 1387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW