Հայաստանի ֆոնդային բորսայում $ 1,1 միլիոնի արտարժույթով գործարք է իրականացվել
14.06.2024 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /


Բորսայից հայտնում են, որ արտարժույթի հարթակը գործարկվել է ս.թ. մայիսի 2-ից եւ հնարավորություն է տալիս ավելի տեսանելի եւ շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով եւ անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը:
Արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ունեցել 2016 թվականին:
«Արտարժույթի շուկայի ակտիվությունը հանգեցնում է բիզնեսի զարգացմանը պետության սահմաններում եւ նրանից դուրս։ Այն գործիք է կայունացնելու պետության դրամավարկային քաղաքականությունը եւ կառավարելու արտարժութային ռիսկը` հաստատուն պահելով սեփական արժույթը։
Արտարժույթի շուկայի կարեւոր դերերից մեկը իրացվելիության եւ գնի բացահայտման ապահովումն է։ Եթե արտարժույթի շուկան բարձր իրացվելի է եւ արժույթի գները արտացոլում են իրական ժամանակում առաջարկի եւ պահանջարկի պայմանները, ապա այն օգնում է բիզնեսին եւ ներդրողներին տեղեկացված որոշումներ կայացնել՝ հիմնվելով արժույթի ճշգրիտ գնահատումների վրա», - ասված է բորսայի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: