Թույլատրվել է «Արդշինբանկ» եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը

12.06.2024 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արդշինբանկ» #«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) թույլատրել է «Արդշինբանկ» եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

Նշվում է, որ ընկերությունների դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100% փայաբաժինը։
Դիտում՝ 3488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW