Մարտին Գալստյան. ԿԲ-ն փորձում է շատ կտրուկ քայլեր չանել

11.06.2024 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ տարեվերջին գնաճը կլինի ավելի բարձր եւ կմոտենա 2.5%-ին:

«Դա կախված կլինի, թե ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում: Այսինքն` գնաճը մոտ կլինի մեր թիրախին: Երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը լինելու է ավելի բարձր, պլանավորում է միջնաժամկետում գնաճը բերել թիրախին: Եթե նպատակադրենք տարվա ընթացքում գնաճը բերել, օրինակ, 4% թիրախին, կարող ենք անել, սակայն կարեւոր է տնտեսության համար դրա գինը: Այն կարող է եւ գնաճի ներքեւում, եւ գնաճի վերեւում լինելու ու 4%-ին բերելու համար անասելի շատ մեծ լինել: Ուստի ԿԲ-ն փորձում է ավելի հարթ քաղաքականություն վարել եւ չանել շատ կտրուկ քայլեր»,- ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2020-ին գրանցվել է 3.7% գնաճ, 2021-ին՝ 7.7%, իսկ 2023-ին՝ 8.3%.

«2025-ին կմոտենանք թիրախային 4% գնաճի մակարդակին, որը, մեր կարծիքով, խելամիտ է 2 տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո»:
Դիտում՝ 2307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW