Մեկնարկել է Եվրոպական միության (ԵՄ) եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) «Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման» հնգամյա ծրագիրը, որի բյուջեն €11 միլիոն է։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ այս նախաձեռնությունը մարմնավորում է գործընկերության եւ համագործակցության ոգին Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Հայաստանի միջեւ.««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իր R2D Syunik ծրագրով ներկայացնում է համատեղ ջանքեր՝ բարձրացնելու այս տարածաշրջանի մարդկանց կյանքի որակը ու ապրուստի միջոցները, միաժամանակ պահպանելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը: Ծրագիրը շոշափելի ապացույց է այն բանի, որ Եվրոպական միության հանձնառել է աջակցելու Հայաստանի զարգացմանը եւ խթանելու ներառական աճը»:Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը նշել է, որ տարբեր ծրագրերի ընթացքում ԱԶԳ-ն հետեւողականորեն ցույց է տվել իր նվիրվածությունը Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու գործում:ԱԶԳ-ից հայտնել են, որ R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր եւ միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը եւ օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարվա համար կազմում է շուրջ €116 մլն., այն կարող է հետագայում ավելանալ։ Tweet Դիտում՝ 1449