Իրանը պաշտոնապես հայտնել է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալու ցանկության մասին

04.06.2024 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստացել է Իրանի նոտան՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն ասել է.

«Համապատասխան գրությունը ստացել ենք մայիսի 27-ին եւ կքննարկենք այն սահմանված կարգով»:

Ս.թ. ապրիլին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել էր, որ Թեհրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։

«Առաջին փուլում մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը Ռուսաստանի եւ մյուս մասնակից երկրների աջակցությամբ»,- ասել էր դիվանագետը։
Դիտում՝ 3362

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW