Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

31.05.2024 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Visa
Visa-ն եւ Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են իրականացնել համատեղ արշավ, որի շրջանակում խաղարկվում են տարբեր նվերներ:

Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել դրամական մրցանակներ, օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ եւ գլխավոր մրցանակը՝ ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու:

Բանկից հայտնել են, որ Յունիբանկն արդեն ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները եւ հաղթողներին հանձնել նվերները: Մրցանակների հանձնմանը ներկա էին նաեւ Unisport ակումբի անդամներ՝ աշխարհի բացարձակ գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եւ հրաձգության Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը:

Արշավին մասնակցելու համար Յունիբանկի քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ Visa քարտով: Արշավի ավարտին հայտնի կդառնան գլխավոր մրցանակի հաղթողները, որոնք կմեկնեն Փարիզ՝ 2024թ. Օլիմպիական խաղերը դիտելու:
Դիտում՝ 1725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW