ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին

31.05.2024 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #մանկական աղոթագիրք
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԱրարատԲանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում հերթական ծրագիրն է կյանքի կոչում։ Բանկը «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր կնվիրի։

ԱրարատԲանկն առաջին տարին չէ, որ համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ եւ միանում հիմնադրամի՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու ջանքերին։

Բանկից հայտնել են, որ աղոթագրքի թիրախային լսարանը 5-8 տարեկան երեխաներն են։ Փոքր տարիքից ծնող-երեխա կապը ճանաչողական առումով մեծ է, եւ երեխան շատ է հարցերով դիմում իր մայրիկին եւ մայրն է, որ ծանոթացնում է երեխային աշխարհի հետ, պատասխանում հարցերի, պարզ բառերով աղոթել սովորեցնում։

«Մանկական աղոթագիրք ստեղծելու գաղափարը ծագել է իմ երեխայի հետ զրույցներից։ 2020-ին նա կոտրեց ոտքը, վիրահատությունից հետո անտանելի ցավերին չօգնեցին նույնիսկ ամենաուժեղ ցավազրկողները։ Տղայիս խնդրանքով սկսեցի աղոթել ու հավատն այնքան մեծ էր, որ ցավն անցավ։ Մի օր, երբ առաջարկեցի ինքն աղոթի, հասկացա, որ երեխաս իր կարիքների համար տարբեր իրավիճակներում աղոթել չգիտի։ Հենց այդպես էլ ծնվեց մանկական աղոթագիրք ստեղծելու գաղափարը։ Սա երեխաների համար կարող է լինել առաջին ուղեցույցը, առաջին աղոթագիրքը, որ կսովորեցնի աղոթելու ձեւը, մյուս կողմից երեխաները կկարողանան զրույց սկսել Աստծո հետ։ Ու քանի որ այդ զրույցը ծավալվել էր իմ ու տղայիս միջեւ, գիրքը ստեղծվեց «Զրույց մոր եւ երեխայի միջեւ» տանող թելով»,- նշել է Աստվածաբանության դոկտոր, «Քրիստոնյա կանանց ֆորում» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Մարիաննա Ապրեսյանը։

«Այս նախաձեռնությամբ բանկը հիմնադրամի հոգածության ներքո միասնության եւ հույսի պահին կանգնում է քաղցկեղի եւ արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների կողքին։ Ի դեպ, վերջերս ԱրարատԲանկում ձեւավորվել է նաեւ ութ աշխատակցից բաղկացած ինտելեկտուալ թիմ, որն օրեր առաջ մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությանը եւ գումարն ուղղել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Սա հերթական անգամ ընդգծում է բանկի կողմից սոցիալական պատասխանատվություն ստանձնելու կարեւորությունը», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
Դիտում՝ 4945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW