Երեւան /Մեդիամաքս/. Telcell համակարգը իր վճարային տերմինալները տեղակայել է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում: “Դա ձմեռային հանգստի բազմաթիվ երկրպագուներին թույլ կտա կապի մեջ մնալ իրենց ընկերների ու գործընկերների հետ զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են Telcell-ի մամլո ծառայությունում: Telcell տերմինալների օգնությամբ Ծաղկաձորում կարելի է վճարումներ կատարել բջջային կապի ազգային օպերատորներ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ Beeline-ի օգտին: Հաշվեկշիռների լիցքավորման ծառայությունը գործում է նաեւ ռուսական ՄՏՍ, “Մեգաֆոն” եւ “Բիլայն” օպերատորների բաժանորդների համար, ովքեր գտնվում են Հայստանի տարածքում եւ օգտվում են ռոումինգից: Համակարգը հարմարավետ է եւ պարզ օգտագործման համար. առկա է “Լեզվի ընտրություն” գործառույթը եւ տարադրամների փոխարժեքների վերահաշվարկի հաշվարկիչ: Գումարը ՀՀ դրամով հաշվարկելու համար բավական է ներմուծել գումարի նշանակությունը ռուբլոիվ: Միջոցները հաշվարկվում են անմիջապես: Tweet Դիտում՝ 12386