Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

30.05.2024 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #BACEE
«Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE):

Սա բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին եւ վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաեւ օգտվել տեղեկատվության եւ տվյալների եզակի բազայից:

«Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության եւ առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր գործարար կապերն արտասահմանյան բանկերի հետ եւ ընդլայնել իր գործունեությունը միջազգային շուկաներում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Նշվում է, որ BACEE-ի առաջնային նպատակն է զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի եւ նրանց եվրոպական եւ համաշխարհային գործընկերների միջեւ:

«BACEE-ն ուրախ է համագործակցել Յունիբանկի հետ եւ նպաստել Հայաստանում բանկային համակարգի հետագա զարգացմանը։ Հուսով ենք, որ BACEE-ին անդամակցությունը բանկի համար նոր հնարավորություններ կբացի միջազգային շուկաներում»,- ընդգծել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը:
Դիտում՝ 4533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW