Visa-ն ներկայացրել է իր նոր քարտն ու ծառայությունները

29.05.2024 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
CEMEA տարածաշրջանի (Կենտրոնական Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) համար Visa վճարումների ամենամյա ֆորումի ժամանակ, Visa-ն ներկայացրել է պրոդուկտների եւ ծառայությունների նոր փաթեթ:

Visa-ն ներկայացնում է ամենաթարմ նորարարական լուծումների պորտֆել, որն աջակցում է թվային նույնականացմանը, պատվերների անխափան ձեւակերպմանը, վճարումների ճկունությանն ու նանոբիզնեսների կողմից վճարումների ընդունմանը, ինչպես նաեւ պաշտպանում է միջհաշվային վճարումների անվտանգությունը:

Բացի այդ, Visa-ն հայտարարում է Visa Pay-ի՝ նոր «վճարումները որպես ծառայություն» հարթակի մասին, որն ապահովում է թվային վճարումների եւ դրանց փոխգործելի ստացման եւ ուղարկման համաշխարհային մակարդակի շարժական փորձ՝ մշակված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի համար։

Visa Pay հարթակը միավորում է վճարման լայն հնարավորություններ եւ բանկերին առաջարկում է նորագույն նորարարական լուծումների արագ ներդրման համար նախատեսված մի շարք ծառայություններ, ներառյալ՝ թվային թողարկումը, վճարումների մեկնարկը, «tap-to-pay» վճարումները, խարդախության եւ ռիսկերի կառավարումը, դրամապանակային հարթակները եւ այլն:

Հաշվի առնելով, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում առկա են մոտ 120 միլիոն ֆորմալ եւ ոչ ֆորմալ նանո եւ միկրո ձեռնարկություններ, որոնք դեռեւս չեն ընդունում թվային վճարումներ, Visa-ն մշակում է նոր միջոցներ ֆիզիկական քարտերին եւ վիրտուալ տվյալներին թվային վճարումները թույլատրելու համար: Այս տարի հասանելի կլինեն բջջային սարքով վճարելու կամ վճարումներ ստանալու նոր եղանակներ, այդ թվում՝ բոլոր ձեռնարկատերերի համար.

•    USSD-PUSH վճարումներ. թույլ է տալիս կատարել թվային վճարումներ ցանկացած հեռախոսի միջոցով:
•    Միկրոձեռնարկությունների կողմից վճարումների ընդունում. սպառողներին թույլ է տալիս կատարել սմարթֆոնների միջոցով դրամական փոխանցումներ բիզնեսներին:
•    Tap to Phone. ցանկացած սարք այլեւս կարող է ծառայել որպես POS տերմինալ՝ պարզապես քարտով կամ թվային տվյալներով հպման միջոցով։

Visa Flexible Credential-ը թույլ կտա մեկ քարտային պրոդուկտի միջոցով անցում կատարել վճարման տարբեր եղանակների միջեւ՝ սպառողին ընձեռելով ընտրության հնարավորություն: Այժմ մարդիկ կարող են հեշտությամբ սահմանել պարամետրեր կամ ընտրություն կատարել դեբետային, կրեդիտային, տարաժամկետ, պարգեւատրման միավորներով կամ նույնիսկ այլ արժույթով վճարման եղանակների միջեւ: Visa Flexible Credential-ը հասանելի կլինի CEMEA տարածաշրջանում առաջիկա ամիսներին:

«Visa Payment Passkey» ծառայությունը հաստատում է սպառողի ինքնությունը եւ թույլատրում է առցանց վճարումները՝ նրանց կենսաչափական տվյալների, օրինակ՝ դեմքի կամ մատնահետքի արագ սկանավորման միջոցով։ Առցանց գնումներ կատարելիս Visa-ի գաղտնաբանալիները փոխարինում են գաղտնաբառերի կամ մեկանգամյա կոդերի անհրաժեշտությանը՝ թույլ տալով իրականացնել ավելի պարզեցված, անվտանգ գործառնություններ։

«Visa Payment Passkey» ծառայությունը հաստատում է ինքնությունը՝ չընդհատելով պատվերի ձեւակերպման գործընթացը, եւ բարձրացնում է անվտանգությունը՝ միաժամանակ նվազեցնելով առցանց վճարումներ կատարելիս ի հայտ եկող բարդությունները՝ անկախ նրանից, թե ինչ սարքով, որ կայքում կամ աշխարհի որ կետում եք այդ անում։

Visa-ն գործարկում է նաեւ «Click to Pay» ծառայությունը՝ խոշոր վճարումների ավելի անխափան եւ անվտանգ գործընթաց ապահովելու համար։ Այս դեպքում սպառողներին պարզապես անհրաժեշտ կլինի իրենց գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը կամ «Visa Payment Passkey» ծառայության գաղտնաբանալին՝ առցանց վճարումներ կատարելու համար: Բացի այդ, աշխարհի շատ շուկաներում Visa-ն կհամագործակցի թողարկողների հետ՝ նոր Visa քարտերի վրա «Click to Pay» եւ «Visa Payment Passkey» ծառայություններն ակտիվացնելու համար՝ նվազեցնելով քարտի ստացման պահից դրա մանրամասների եւ գաղտնաբառերի ձեռքով մուտքագրման անհրաժեշտությունը: «Click to Pay» ծառայությունն արդեն իսկ հասանելի է CEMEA տարածաշրջանում:
Դիտում՝ 6746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW