Հայաստանում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը։ Ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ ԼՂ տեղահնված անձինք կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երեւանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետեւյալն է՝ – դիմում-հարցաթերթ,– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,– ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).– ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաեւ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,– պետական տուրքի վճարման անդորրագիր:Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2 ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։ Ծրագրի մանրամասներն՝ այստեղ: Tweet Դիտում՝ 1641