Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.2%-ով
27.05.2024 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 26.8%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13.7%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 26.7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.9%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.4%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 1.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.7%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 2․4 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.8 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 2.1 անգամ:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: