Բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր կտրամադրեն միայն ՀՀ դրամով
27.05.2024 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://b24.am/

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 24-ին որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 եւ 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առեւտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաեւ արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր եւ օվերդրաֆտներ):
Որոշման արդյունքում, առեւտրային բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր եւ օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
«Հաշվի առնելով արտարժութային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, եւ փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: