CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան ապագա նորարարների կողքին է

23.05.2024 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#CaseKey 2024 #Բիբլոս Բանկ Արմենիա
Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։

Բանկից հայտնել են, որ մրցույթի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում ու ոչ ֆորմալ հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։

Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ եւ քոուչ, որոնք կկազմեն 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։ Ռեկորդային թվով հայտերից դիմորդների միայն լավագույն 35%-ն է միացել նախագծին։

Միջոցառման բացմանը մասնակիցներին մոտիվացիոն ելույթով ողջունել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկաներին խորհուրդ է տվել կրթությանը վերաբերվել որպես երկարաժամկետ ներդրման:

«Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան Հայաստանում, եւ այդ պատճառով էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկը ֆինանսավորում է CaseKey մրցույթը։ Մենք սա համարում ենք արդարացված ներդրում՝ որպես նորարարությանը մեր հանձնառության կարեւոր մաս։ Անցյալ տարի տարբեր առիթներով շփում ունեցա երիտասարդների հետ եւ պիտի առանձնացնեմ նրանց հետաքրքրասիրությունն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ուրախ ենք տեսնել, որ մրցույթին այս տարի միացել են ռեկորդային թվով ուսանողներ մարզերից։ CaseKey-ի հաջողության մեջ կարեւորագույն գործոն է թիմային աշխատանքը, ինչը նաեւ մեր բանկի արժեքներից է։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես լավ արդյունքներ կգրանցենք, իսկ Բիբլոս Բանկ Արմենիան, ինչպես միշտ, կաջակցի մասնակիցների կարողությունների զարգացմանը»,- ասել է Հայկ Ստեփանյանը։



CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձել է CaseKey միջազգային թիմի հաջողություններին:

«Մենք հավատարիմ ենք մեր ուսանողներին հարուստ փորձ տրամադրելուն եւ վստահ ենք, որ այս տարվա միջոցառումը կգերազանցի սպասելիքները: Մենք երախտապարտ ենք մեր հովանավորներին եւ գործընկերներին, որոնք մեծ դեր են ունեցել այս միջոցառումը հնարավոր դարձնելու գործում: Մասնավորապես, ցանկանում ենք մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային։ Նրանց անսասան աջակցությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեզ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մատուցել բարձրորակ կրթություն եւ իրական բիզնես փորձառություն: Մենք միասին կերտում ենք կրթության ապագան եւ հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի առաջնորդների համար»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Մշտապես կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ կրթական նախագծեր: Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարեւորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 5066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW