Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ միկրո եւ փոքր ձեռնարկությունների /ՄՓՁ/ վարկավորման նպատակով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ին երեք տրանշով $ 10 մլն-ի չափով վարկ է հատկացրել: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՎԶԵԲ-ում, ծրագիրը Հայաստանի վարկունակ ՄՓՁ-ներին հնարավորություն կտա օգտվել ֆինանսավորման միջնաժամկետ հուսալի աղբյուրներից: “Միկրո եւ փոքր ձեռնարկությունները հիմք են հանդիսանում զարգացող տնտեսությամբ երկրների համար, եւ Հայստանում առկա է ՄՖՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկ”,- նշել է ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խմբի տնօրեն Չիկակո Կունոն: “Մենք հույս ուենք ֆինանսներն ավելի հասանելի դարձնել մարզային, միկրո եւ փոքր ձեռնարկությունների համար` շեշտադրելով “ՎՏԲ-Հայաստան բանկի” ներկայությունը երկրի բոլոր շրջաններում”,- հավելել է Կունոն: Tweet Դիտում՝ 12423