Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները

21.05.2024 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Բոհեմ» թատրոն
Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը:

Կարեւորելով մշակութային վայրերին աջակցելը՝ Ֆասթ Բանկն ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:

«Շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարեւոր էր սա: Մասնավոր թատրոն ենք, եւ մեզ համար շատ դժվար էր: Հույս ունեմ՝ սա օրինակ կծառայի ուրիշներին, որպեսզի մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն մշակույթին: Որովհետեւ առանց լեզու եւ մշակույթ, ինչ ուզում եք արեք, ազգ, ժողովուրդ չկա», - ասել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Բանկից հայտնել են, որ թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր:



«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը Ֆասթ Բանկի ներդրումն ու աջակցությունը շատ է կարեւորում․

«Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկն օգնեց, եւ սանհանգույցները վերանորոգվել են: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:

Նշվում է, որ Ֆասթ Բանկը կշարունակի աջակցել Հայաստանի մշակութային վայրերի պահպանմանը, ծանոթանալ առկա խնդիրներին եւ անել հնարավորը՝ նպաստելու ոլորտի զարգացմանը:
Դիտում՝ 1003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW