Երեւանում կայացած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024թ. տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի շրջանակում ՎԶԵԲ-ի պատվիրակությունը մայիսի 15-ին այցելել է «ԱՍԷԴԼ» ընկերության՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության եւ ճարտարապետական ապակու մշակման «Գլասվորկ» գործարան:Ինչպես նշել են ընկերությունում, 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական նոր հզորություններին։ Հյուրերին ցուցադրվել են ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի արդյունքում ձեռքբերված գերժամանակակից սարքավորումները, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայություններից ստացված արդյունքները։«Գլասվորկ» ընկերության գործունեության պատմությունը սկսվում է 2010 թվականից։ Ընկերությունը մասնագիտացած է ցանկացած բարդության ապակեպատման համակարգերի արտադրության մեջ եւ ապահովում է ապակու մշակման ողջ արտադրական շղթան, ընդհուպ մինչեւ տեղադրման աշխատանքները: Լուսանկարը՝ «Գլասվորկ» 2019 թվականին՝ ապակեպատման ոլորտում շուկայի աճող պահանջարկը եւ ժամանակակից տեխնիկական պահանջները բավարարելու համար, հիմնադիրների խորհուրդը որդեգրեց նոր ռազմավարություն, որը նախատեսում էր արտադրության համալիր արդիականացում, ինչն իր մեջ ներառեց բոլոր արտադրական շինությունների եւ սարքավորումների վերազինում, նոր անձնակազմի ներգրավում եւ վերապատրաստում, ինչպես նաեւ ընկերությունում կառավարման նոր մոտեցումների ներդրում։Ռազմավարության իրականացումը սկսվել էր 2019 թվականի վերջին՝ նոր արտադրական տարածքի ընտրությամբ. հիմնովին քանդվեցին հին շինությունները եւ կառուցվեցին նոր մասնաշենքերը։ Էներգաարդյունավետության եւ խնայողության ռազմավարությունից ելնելով, բոլոր արտադրական շենք շինությունները հագեցվեցին արեւային էլեկտրակայաններով։ Լուսանկարը՝ «Գլասվորկ» Արդիականացման երկրորդ փուլը 2021-2022 թվականներին էր, երբ ձեռք բերվեց եւ տեղադրվեց ապակու մշակման հոսքագիծը։ ՎԶԵԲ-ի աջակցությունն այս ժամանակահատվածում ստացվել է ՓՄՁ մրցունակության ծրագրի վարկային գծի շրջանակում:Ձեռք բերվեցին հետեւյալ սարքավորումները՝- Ապակեփաթեթի պատրաստման նոր հոսքագիծ- Ապակու կտրման ավտոմատ հոսքագիծ- Ապակու ներկման սարքավորում- Կրկնակի եզրագծերի մշակման սարքավորումԳերժամանակակից սարքավորումների արդիականացման արդյունքում գործարանի արտադրողականությունն ավելացավ 5-ից 8 անգամ, ներդրվեցին նոր տեխնոլոգիական գործընթացներ, որոնք իրենց հերթին հանգեցրին անձնակազմի ավելի բարձր անվտանգության։ Լուսանկարը՝ «Գլասվորկ» Արդիականացման երրորդ փուլում՝ 2022-2024 թվականներին, ՎԶԵԲ-ի աջակցությունն իրականացվել է Միջազգային խորհրդատվական ծրագրի միջոցով։ Ծրագիրը ներառում էր 5S եւ Production Lean Management-ի նախագծում ու իրականացում, ալյումինե կոնստրուկցիաների արտադրական նոր հոսքագծի նախագծում եւ գործարկում։ «Այժմ մենք կարող ենք արձանագրել, որ ՎԶԵԲ-ի աջակցությունը ժամանակին էր ու բավարար ինչպես արտադրությունը հզորացնելու, այնպես էլ պլանավորման եւ կառավարման գործառույթների վերանախագծման առումով: Լուսանկարը՝ «Գլասվորկ» Մշտական զարգացմանն ուղղված մեր փոխադարձ հանձնառության տրամաբանական շարունակությունը 2023 թվականի նոյեմբերից «Blue Ribbon» ծրագրին անդամակցությունն է: Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի խորհրդատվությունը եւ մասնակցությունն ընկերության զարգացման այս փուլում: Գիտակցելով բիզնես միջավայրի մարտահրավերները՝ բանկն ամբողջական աջակցություն ցուցաբերեց մեր զարգացման ծրագրերին»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 6090