Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

16.05.2024 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Արտաշիսյան» մասնաճյուղ
Շենգավիթ վարչական շրջանում վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը:

Համայնքի ու հարակից տարածքներում բնակվող հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան սպասարկվել առավել ժամանակակից եւ ընկերական միջավայրում:

«Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ եւ իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչեւ մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները»,- ասել է ասել է Ամիօ բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը

Բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղի բացմանը ներկա էր նաեւ Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին եւ նշել, որ վերջերս Հայաստանում առաջին անգամ հենց Ամիօ բանկի հետ ենք թողարկել Amio Visa Business Signature քարտերը, որոնք բիզնես հաճախորդների համար նախատեսված ամենաբարձրակարգ քարտերն են»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը գտնվում է Արտաշիսյան 84/2 հասցեում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW