Փաշինյանն արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի իրականացման գործում ակնկալում է ԵՄ օժանդակությունը

16.05.2024 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրամիության առեւտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը: Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրի իրականացման գործում ընդգծել է ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:  



ԵՄ առեւտրի գծով հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման եւ այլ ուղղություններով: Վալդիս Դոմբրովսկիսի խոսքով՝ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական եւ ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:
Դիտում՝ 1164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW