Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները կբարելավվեն
16.05.2024 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.1lurer.am/

Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման հետեւանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետեւանքով:
2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։
Էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսավարողներ, որոնք խնդրել են աջակցել վարկերի սպասարկման գործընթացում առաջացած դժվարությունները մեղմելու հարցում: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերման ուղղության համար 2023 թ. տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների եւ շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչեւ 12 ամսով լրացուցիչ ժամկետներ եւ մինչեւ 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: