Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ

16.05.2024 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուսանողների օր #Բիբլոս Բանկ Արմենիա #կրթաթոշակ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երեւանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպել են բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին։

Բանկը եւ բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն. 2023 թ. բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարեւոր նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ եւս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։

Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների եւ երիտասարդության, ինչպես նաեւ ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները կիսվել են, թե ինչպես է Բանկի կողմից տրամադրված կրթաթոշակը էլ ավելի մոտիվացրել իրենց։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո նշել է, որ տպավորված է երիտասարդներով։

«Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը թույլ տվեց հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով եւ հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարեւորում ակադեմիական կրթությունը, եւ կրթաթոշակային այս նախաձեռնությունը եւս մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Հայկ Ստեփանյանը։



ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ բուհը կարեւորում է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի եւ կրթության միջեւ կապը։

«Այսօր ուսանողների հետ զրույցում եւս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի եւ գործատուի միջեւ ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունը մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն, եւ Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշել Հովհաննես Հովհաննիսյանը։

Բանկից հայտնել են, որ նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիների ընթացքում եւս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։

«Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ կրթական նախագծեր»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Կրթաթոշակների եւ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 3109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW