Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը

16.05.2024 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Նելլի Քոչարյան #Ֆակտորինգ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի եւ ITFA-ի գործընկերությամբ, Երեւանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում եւ թվայնացում EBRD TFP երկրներում» թեմայով պանելային քննարկում:

Դրան մասնակցել են ներկայացուցիչներ ՎԶԵԲ-ից, Մոնղոլիայի, Վրաստանի եւ Հայաստանի առեւտրային բանկերից:

Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը նշել է, որ թեեւ Հայաստանում ֆակտորինգային ֆինանսավորումը ներկայացված է բավականին վաղուց, դրանում ներգրավված են սակավաթիվ ֆինանսական հաստատություններ:

«Կոնվերս Բանկը դրանցից մեկն է. ներկայում մենք որոնում ենք լավագույն լուծումները եւ միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի պրոդուկտը բարելավելու եւ մեր հաճախորդներին առաջարկելու համար: Ֆակտորինգի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից կարեւորում ենք օրենսդրական դաշտի բարելավումը, պրոդուկտի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերով թվային հարթակի ստեղծումը ֆակտորինգի տրամադրման ողջ գործընթացը սպասարկելու նպատակով»,- ասել է նա:

Bank of Georgia-ի ներկայացուցիչ Փիքրիա Կեկլիան ներկայացրել է Վրաստանի փորձը՝ ֆակտորինգի հետագա զարգացման ու պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից կարեւորելով ոլորտում ներգրավված կառույցների թվի ավելացումը:

Քննարկման ավարտին նշվել է, որ ներկայում ՎԶԵԲ-ը համապարփակ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ֆակտորինգի ֆինանսավորման ոլորտի զարգացման հարցում:

Աջակցության միջոցառումները կընդլայնվեն՝ ներառելով նաեւ լոկալ ֆակտորինգի զարգացումը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3586

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW