Ozon-ը հայտարարում է Հայաստանում սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երեւանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։ Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ Սուրհանդակը կառաքի ապրանքը նշված հասցեով՝ նախապես զանգահարելով եւ տեղեկացնելով առաքման ժամի մասին։ Նոր ծառայությունն առայժմ հասանելի է միայն Երեւանի բնակիչներին։Ozon սուրհանդակային առաքման համար պատվերի նվազագույն արժեքը 4800 ՀՀ դրամ է։ 4800-ից 17000 դրամ գումարի դեպքում առաքումը կարժենա 1500 դրամ։ 17000-ից ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը կլինի անվճար։ Tweet Դիտում՝ 3827