Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից: Բանկի մասնագետները ուսումնասիրում են արժութային շուկայի միտումները, շուկայի մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները եւ այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկում փոխանակման շահավետ պայմաններ: Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին, առանց լրացուցիչ ծախսեր կրելու՝ հաճախորդներն ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում հաշված վայրկյանների ընթացքում, ձեռք են բերում անհրաժեշտ արժույթը արտոնյալ փոխարժեքով:Converse Markets-ը հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:Բանկից հայտնել են, որ հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ եւ ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:Բանկի հաճախորդ կարելի է դառնալ եւ Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ: Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2108