ԵՄ-ն կարող է արգելել SWIFT-ի ռուսական համաօրինակի օգտագործումը

07.05.2024 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ 6 հիմնական ուղղություններով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է իր անդամ երկրներին արգելել օգտվել Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգից, որը փոխարինել է SWIFT-ին։

Bloomberg-ը նշում է, որ 2024 թվականի հունվարից այս համակարգը գործում է 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Տաջիկստանում, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին բանկային գործարքներ իրականացնել՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին։
Դիտում՝ 4563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW