Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

30.04.2024 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Անդրանիկ Գրիգորյան
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում անդրադարձել է ֆինանսական ծառայությունների թվայնացման, թվային փոխակերպման գործընթացին եւ նշել, որ ամենամեծ մարտահրավերը մտածողության փոփոխության անհրաժեշտությունն է:

«Թվային տրանսֆորմացիան իրականում ավելին է, քան բանկային պրոդուկտների ու ծառայությունների թվայնացումը. սա առաջին հերթին մարդկանց՝ հաճախորդների ու աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն է: Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել: Նրանք սկսում են դառնալ խորհրդատուներ, եւ դուք՝ երիտասարդ սերունդն եք, որ պետք է մեզ օգնեք հասկանալ մեր հաճախորդներին, նրանց կարիքները եւ տրանսֆորմացվել»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Այս տեսանկյունից որպես հաջողված փորձառություն նշվել է կենսաթոշակների՝ անկանխիկ փոխանցման համակարգի ներդրումը, երբ բանկերի երիտասարդ աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսում թոշակառուները սովորեցին օգտվել վճարային քարտերից, կատարել անկանխիկ վճարումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ աշխատաշուկային՝ նոր, թվային մտածելակերպով մասնագետների կարիքին:

«Մտածողության փոփոխություն է պարտադրում նաեւ աշխատաշուկան. առանց նոր գիտելիքներով, թվային մտածելակերպով աշխատակիցների ֆինանսական շուկայի զարգացումն անհնար է: Այսօր շուկայում, օրինակ, տեղեկատվական անվտանգության մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետներ չկան: Կրթվեք, զարգացեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը հաճախորդներին հասկանալու, ներգրավելու եւ նրանց թվային տրանսֆորմացիայի ենթարկելու հարցում»,- ասել է նա:

Անդրադառնալով Կոնվերս Բանկում ընթացող թվային փոխակերպման գործընթացին՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր ակտիվ քայլեր են ձեռնարկվում գործընթացներն ավտոմատացնելու, մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ.

«Մենք ձգտում ենք դառնալ բանկ, որը չի ասոցացվի ֆինանսական ծառայությունների հետ, այլ կդառնա երկխոսության՝ Converse հարթակ: Մեր տեսլականն է ստեղծել միջավայր, որտեղ դուք, մեր բոլոր հաճախորդները կպլանավորեն օրը, կօգտվեն այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքն ունեն: Մենք մեր արժեհամակարգը կրող մասնագետների կարիքն ունենք, որպեսզի մեզ աջակցեն փոփոխությունների ճանապարհին»:
Դասախոսությանը հաջորդել է հարց ու պատասխան, ձեռք են բերվել նոր հանդիպումների պայմանավորվածություններ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW