Հայկական առաջին բանկը՝ Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը

26.04.2024 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթեքսվերս #Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է եւ հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր, ժամանակակից փորձառություն։

«Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների եւ, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից եւ պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները եւ, անշուշտ, ուզում է, առանց որեւէ տեղ շտապելու եւ ավելորդ ժամանակ ծախսելու, աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել բանկում։

Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաեւ այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Ի դեպ, օգտատերերը եւս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները:

Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել https://space.fastexverse.com/ կայքում, այնուհետեւ գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին եւ այնտեղ գտնել Fspace-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտում՝ 2010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW