Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-ից 28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը եւ թափուր հաստիքները: Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաեւ մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաեւ գրքեր:«Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից, ինչպես նաեւ հասկանալու բանկի մրցունակությունն այս ոլորտում, անելիքները եւ սպասումները: Այս անգամ եւս ներկայացնելու ենք կարիերայի զարգացման հնարավորությունները, որպես գործատու կիսվելու ենք նոր արժեքներով ու այն մշակույթով, որը միավորում է բանկի աշխատակիցներին, մոտիվացնում ստեղծել նորն ու նպաստել ոլորտի զարգացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի Մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական զարգացման դեպարտամենտի տնօրեն Շուշան Առաքելյանը:Կոնվերս Բանկի մրցակցային առավելություններից կարեւորվել է գործող խրախուսման լայն գործիքակազմը, այդ թվում՝ աջակցությունը աշխատակիցների վերապատրաստմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխատանքային ներուժի իրացման հավասար պայմանների ապահովումը: Tweet Դիտում՝ 1469