“Կասկադ Բանկը” ուսանողներին եւ դասախոսներին նվիրել է Мaster Card քարտեր

25.12.2008 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ամանորի նախօրեին “Կասկադ Բանկը” ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի բոլոր ուսանողներին եւ դասախոսական անձնակազմին, ինչպես նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի բոլոր ուսանողներին նվիրել է Мaster Card պլաստիկ քարտեր:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Կասկադ Բանկի” մարկեթինգի բաժնում, քարտերը հնարավորություն կտան զեղչերով օգտվել ավելի քան 150 առեւտրի եւ սպասարկման կետերից: Քարտային հաշվի վրա գումարի առկայության դեպքում դրանք կարող են օգտագործվել նաեւ արտասահմանում: 

“Կասկադ Բանկի”գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանի խոսքերով, այս ակցիան ուսանողներին ոչ միայն կօգնի օգտվել ժամանակակից ֆինանսական ծառայություններից, այլեւ նրանց  իրազեկ կդարձնի անկանխիկ վճարման գործիքներին:

 

Դիտում՝ 12813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW