ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով եւ ՌԴ ռուբլով: Բանկից հայտնել են, որ ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչեւ 10․22%:Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են նոր՝ «Կայուն», «Ավելացող» եւ «Անսահման» ավանդատեսակները: Ավանդատուն կարող է ընտրել բարձր տոկոսադրույքով, համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններով, իրեն հարմար տեղաբաշխման ժամկետով եւ տոկոսների վճարման եղանակով տարբերակ:«Կայուն» ավանդի շրջանակում միջոցները կարելի է տեղաբաշխել 1 ամսից մինչեւ 4 տարի ժամկետով՝ սկսած 50 հազար ՀՀ դրամ կամ 10 հազար ռուբլի գումարից: Տվյալ ավանդի համար համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին` ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացման տարբերակով: Կախված միջոցների տեղաբաշխման ժամկետից՝ ավանդի վաղաժամկետ խզման դեպքում տոկոսները կարող են պահպանվել:Համալրման հնարավորությամբ «Ավելացող» ավանդատեսակը հասանելի է 30 օրից մինչեւ 3 տարի ժամկետով: «Անսահմանափակ» ավանդի համար լիովին հասանելի են մասնակի ելքագրումներ եւ համալրումներ: Միջոցների տեղաբաշխման ժամկետը տատանվում է 3 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով՝ ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ: Երկու ավանդների համար էլ տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 30 հազար ՀՀ դրամ կամ 5 հազար ՌԴ ռուբլի:«Միջոցներ տեղաբաշխելիս հաճախորդի համար կարեւոր է անհատական մոտեցումը: Ուստի, հաշվի առնելով շուկայում ձեւավորված պահանջները, մենք ընդլայնել ենք մեր խնայողական պրոդուկտների շարքը՝ առաջարկելով երեք տարբեր ավանդ ճկուն պայմաններով։ Դրանք հասանելի են թե՛ ազգային արժույթով եւ թե՛ ռուսական ռուբլով: Սակայն, հաշվի առնելով շահութաբերությունը, ավանդների համար այսօր ամենատարածված արժույթը ՀՀ դրամն է։ 2023թ․-ի արդյունքներով բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ ՀՀ դրամը, որից 93%-ն ազգային արժույթով է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։Ձեւակերպել ավանդ կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ հեռահար եղանակով՝ Վիդեո բանկինգ ծառայության միջոցով: Ավանդների համալրումը հասանելի է բանկի մասնաճյուղերում: 1 մլն ՀՀ դրամ գումարի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ներդնելիս հաճախորդին տրամադրվում է դեբետային քարտ՝ ավանդի գործողության ժամկետի ընթացքում անվճար սպասարկմամբ եւ բանկի բանկոմատներից միջոցների անվճար կանխիկացմամբ։Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5545