Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամները քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող եւ բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ այդ հարաբերություններում կարեւոր դեր ունի ՀՀ կառավարության եւ KfW-ի միջեւ փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի եւ ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն, անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարեւորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը: Tweet Դիտում՝ 1983