Դիջիթեյնը Career City Fest 2K24` լավագույն գործատուների փառատոնի հիմնական գործընկերն է։Միջազգային հեղինակավոր «Eventex Awards» մրցանակի հավակնորդ` Career City Fest լավագույն գործատուների փառատոնի կազմակերպիչ Skill Event Marketing Company-ն համագործակցության հուշագիր է կնքել Դիջիթեյն Արմենիա ընկերության հետ, որը «հայrate» մրցանակաբաշխության կողմից ճանաչվել է երկրի ամենագրավիչ գործատուներից մեկը: Լուսանկարը՝ Career City Fest Այս յուրօրինակ համագործակցության շրջանակում կստեղծվի «Սերունդների ձայնը» խորագրով տպավորիչ ինտերակտիվ ինստալյացիա՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են տարբեր սերունդների ներկայացուցիչներ գործատու ընտրում։ Լուսանկարը՝ Career City Fest Փառատոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան մասնակցել յուրօրինակ քվեարկության, որի արդյունքները տեսանելի կլինեն հենց տեղում։ Ինստալյացիան կարտացոլի գործատու ընտրելու չափորոշիչները տարբեր սերունդների համար և կդառնա առանցքային ցուցիչ այն ընկերությունների ղեկավարների և ՄՌԿ մասնագետների համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց գործատուի բրենդը։ Լուսանկարը՝ Career City Fest Կանցկացվի նաև հետազոտություն՝ բացահայտելու այցելուների ընկալումը երկրի լավագույն գործատուների մասին: Հետազոտության արդյունքները թույլ կտան ընկերություններին հիմնավորված ներդրումներ կատարել իրենց գործատուի բրենդում և արդյունավետորեն նախապատրաստվել 2025 թվականին կայանալիք հաջորդ փառատոնին: Լուսանկարը՝ Career City Fest Career City Fest-ը եզակի հարթակ է ընկերությունների, HR, մարքեթինգ ու այլ ոլորտների փորձագետների և աշխատաշուկայի բոլոր ներկայացուցիչների համար՝ սկսնակներից մինչև առաջատար միջազգային ընկերություններ, ներկայանալ և դիրքավորվել որպես լավագույն գործատու կամ մասնագետ, փոխանակվել փորձով, գիտելիքներով և հաստատել նոր կապեր: #CCF2K24-ը կանցկացվի ապրիլի 27-ին և 28-ին, Մերիդիան Էքսպո Կենտրոնում։Փառատոնի մուտքն ազատ է, պարտադիր գրանցմամբ։ Գրանցվելու համար՝ https://bit.ly/CCF24-reg Tweet Դիտում՝ 2515