Աշխարհի առաջատար բազմաբնույթ հավելված Glovo-ն մարտին Երեւանում նշել է «Գործընկերների օրը»՝ համախմբելով տեղական առաջատար բրենդներին եւ ռեստորաններին՝ քննարկելու նոր բիզնես հնարավորություններն ու դրանց աճի խթանումը, ինչպես նաեւ նպաստելու Glovo-ի եւ շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցությանը։Սա Glovo-ի կողմից կազմակերպված նմանօրինակ երկրորդ միջոցառումն էր՝ նվիրված տեղական գործընկերներին։ Միջոցառմանը ներկա էր տեղական 26 առաջատար գործընկեր կազմակերպության 45 ներկայացուցիչ։«Բազմաբովանդակ զրույցների եւ հանդիպումների շնորհիվ միջոցառումը նպաստել է ՀՀ տնտեսության ներուժի եւ տեխնոլոգիական հարթակի ու ռեստորանների միջեւ հարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը»,- ասված է Glovo-ի հաղորդագրությունում։Ներկաների թվում էին «PAUL Armenian»-ն, «Black Angus»-ը, «KFC»-ն, «Dargett Brewpub»-ը, «Eat and Fit»-ը, «Made in China»-ն եւ բազմաթիվ այլ ընկերություններ։Հանդիպմանը Glovo-ն ներկայացնող խոսնակներն էին հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հենրի Հեբրարդը, կոմերցիոն ղեկավար Բիզանդ Մկրտիչեանը, տարածաշրջանային կոմերցիոն մենեջեր Կարլոս Աումեսկեն եւ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Սիմոն Թերզյանը։ Նրանք ստեղծել էին ոչ ֆորմալ միջավայր՝ քննարկելու հարցեր, ինչպիսիք են Հայաստանում առաքման շուկայի զարգացումը եւ նոր բիզնես հնարավորությունների բացահայտումը։ Glovo-ն գործընկերներին ներկայացրել է նաեւ Glovo Ads-ը, որի միջոցով բրենդները, ռեստորաններն ու խանութները կարող են խթանել իրենց բիզնեսի աճը եւ հաճախորդների միջեւ եղած ներգրավվածությունն ու վաճառքները։ Glovo Ads-ը ստեղծված է 2 տարբեր բաժնով: Brands Ads-ի միջոցով մարքեթոլոգները կարող են օգտագործել գլխավոր էջի եւ որոնումների վերաբերյալ առկա տվյալները եւ իրենց հաճախորդներին առաջարկել ավելի ճիշտ թիրախավորված եւ նրանց կարիքներին ծառայող գովազդներ։ «Partners Ads-ի միջոցով փոքր ու միջին խանութները եւ ռեստորանները կարող են գտնել լավագույն դիրքավորման մեթոդները, որոնց միջոցով հավելվածում նրանց ներդրումները լավագույնս կծառայեն իրենց նպատակներին։ Քանի որ այս բիզնեսներից շատերը չունեն մարքեթինգային խոշոր թիմեր, Partners Ads-ը հրաշալի հնարավորություն է սկսել գովազդի գործընթացը ցանկացած բյուջեով` վճարելով յուրաքանչյուր մեկ քլիքի դիմաց սկզբունքով։ Ավելին, այդ գործընթացը կարելի է դադարեցնել ցանկացած պահի, որպեսզի բիզնեսները վստահ լինեն, որ նրանց կատարած ներդրումները ունենում են դրական արդյունքներ։ Հանդիպման շնորհիվ Glovo-ն եւս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը եւ իր էկոհամակարգում եղած բոլոր շահագրգիռ կողմերի բարգավաճմանը»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին իմանալու համար անցնել հղումով: Tweet Դիտում՝ 1910