ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Armmono 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի կանցկացվի Երեւանում ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Բանկից հայտնել են, որ ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական եւ արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։Ներկայացումները տեղի կունենան Երեւանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանի մասնակցությամբ։ Արտասահմանյան բեմադրություններից հանդիսատեսին կցուցադրվեն «Մոնոկլ» մոնոներկայացումների միջազգային փառատոնի հաղթող ճանաչված երկու ռուսական ներկայացում եւ մեկ ներկայացում Բելառուսից։ Փառատոնի շրջանակում նախատեսված են նաեւ Ռուսաստանից ժամանած հայտնի արտ-մենեջերների, ռեժիսորների եւ դերասանների վարպետության դասեր։«Մենք ուրախ ենք աջակցել Armmono փառատոնին, որը վառ իրադարձություն է դարձել երկրի մշակութային կյանքում։ Այս միջոցառումը ավելի քան երկու տասնամյակ միավորում է տաղանդավոր դերասանների, ռեժիսորների եւ բոլոր նրանց, ովքեր գնահատում եւ սիրում են արվեստը։ Նման միջոցառումները նպաստում են թատերական արվեստի զարգացմանը եւ տարբեր երկրների ստեղծագործական թիմերի միջեւ փոխգործակցության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս տարվա բոլոր ներկայացումները մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանդիսատեսի մոտ եւ կգրավեն թատերական ստեղծագործության նոր երկրպագուներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: «Armmono փառատոնը գոյություն ունի ավելի քան 20 տարի։ Մոնոներկայացումն աշխարհում ճանաչված ժամանակակից թատերական ժանրերից է, որը հարազատ է դարձել մեր հանդիսատեսին նույնպես։ Մենք շատ շնորհակալ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մեզ նման լայնածավալ նախագծում, որն, անկասկած, կարեւոր դեր կունենա հայկական մշակույթի զարգացման եւ միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը եւ թատերական ներկայացումների ժամանակացույցը կարելի է գտնել փառատոնի պաշտոնական կայքում եւ սոցիալական էջերում։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4501