Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարին

17.04.2024 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #«Ոզնի» մրցաշար
Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար:

Evocabank-ը մրցաշարի գլխավոր հովանավորն է։

Բանկից հայտնել են, որ «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար է։ Մրցույթը կօգնի աշակերտներին զարգացնել ֆինանսական ոլորտի գիտելիքները եւ յուրացնել այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։ Բացի այդ, մրցաշարը նպատակ ունի խթանելու ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում։

«Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում։ Սա բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մասն է։

Evoca-ն միշտ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխիքը»,- ասված է բանկի հաղորդագրութունում։
Դիտում՝ 1168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW